Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները, «Օպել»-ի 2 ուղեւորները եւ «Նիսան»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: