Այնպիսի դժար գործում, ինչպիսին է ընտանիք կազմելը «շուտ» կամ «ուշ» հասկացողություններն իրականում այդքան էլ տեղին չեն հնչում: Բայց, եթե Ձեզ, այնուամենայնիվ, հետաքրքրում է, թե երբ կարելի է ամուսնանալ, ապա կարող եք ծանոթանալ ամերիկացի մասնագետների հետազոտության արդյունքներին:

Տեխասի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են 18 տարեկանից բարձր տասնյակ կանայք եւ տղամարդիկ: Նրանց մի մասն ամուսնացածներ են եղել, որոշներն էլ ամուսնալուծվածներ: Համեմատական վերլուծություն անցկացնելու համար նրանց տրվել են հարցեր, որոնց պատասխանները համեմատվել են տվյալ անձանց տարիքի հետ: Արդյունքում պարզ է դարձել, որ այն զույգերի մոտ, ովքեր ընտանիք են կազմել 23-27 տարեկանում, ընտանեկան կյանքն ընթացել է հարթ, գրեթե առանց բաժանությունների: Ամուսնալուծություններ չեն գրանվել նաեւ 35-40 տարեկանում ամուսնացածների մոտ, սակայն այս տարիքում էլ զույգերը կանգնում են երեխա չունենալու վտանգի առջեւ:

 

Աղբյուր` LADYNEWS.am