Ամերիկայի Այովա նահանգի բնակչուհին, ով ութսուն տարի առաջ թողել էր դպրոցը, 99 տարեկան հասակում ստացել է միջնակարգ կրթության վկայականը: Այս մասին հաղորդում է WCF Courier-ը:
Օդրի Քրեբթրին լքել է դպրոցը 1932 թվականին ուսման վերջին տարում, երբ վկայականը ստանալու համար չէր բավարարել ընդամենը մեկ բալլ բազմաթիվ բացակայությունների պատճառով:
Ինչպես նշում է պորտալը բացակայությունների պատճառը հարգելի է եղել, քանի որ Օդրին լողալու ժամանակ ստացել է վնասվածք և չի կարողացել հաճախել դասերին, իսկ այնուհետև չի կարողացել հաճախել դասերին, քանի որ հոգ է տարել իր հիվանդա տատիկի համար: Քրեբթրին պետք է վերսկսեր հաճախել դասերին աշնանը, սակայն նախընտրել է ամուսնանալ Չաք Գերդեսի հետ, ինչից հետո զբաղվել է երեխաների դաստիարակությամբ: 1957 թվականին ամուսնական զույգը գնել է ծաղկի խանութ, իսկ երկու ամսից հետո կնոջ ամուսինը մահացել է և նա 28 տարվա ընթացքում ղեկավարել է խանութը:
Օդրի Քրեթբերին դրանից հետո ամուսնացել է ևս երկու անգամ և ունի հինգ թոռ և չորս ծոռ: «Նա ասում էր, որ ափսոսում է միայն մի բանի համար, որ նա չի ստացել վկայական»,- լրագրողներին է պատմել նրա թոռներից մեկը Շելի Հոֆմանը: Հենց Շելին էլ դիմել է դպրոցին իր տատիկին դպրոցի վկայական տրամադրելու խնդրանքով:
Երկուշաբթի օրը Քրեթբերին ստացել է երկար սպասված վկայականը: