Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնի ընկերուհին Ֆրանչեսկա Պասկալեն հայտարարել է, որ մտադրված է ամուսնանալ քաղաքական գործչի հետ և սպասում է նրա վերջնական որոշմանը: Այս մասին հաղորդում է Росбалт-ը: 
«Ես ձգտել եմ դրան, ես նրա հետ խաղում էի, ես այնպես էի անում, որ նա սիրահարվի և ամուսնանա ինձ հետ: Ես փաստացիորեն ամեն ինչ արել եմ և անում եմ, իսկ նրան մնում ասել այո»,- հայտարարել է նա: Այս մասին գրում է Vanity Fair ամսագիրը:
Անձամբ 76 ամյա Բերլուսկոնին պատմել է հարցազրույցի ժամանակ, որ Պասկալեն նրա հետ եղել է նրա կողքին վերջին տարիներին ամենածանր պահերին և ստիպել է հավատալ իրական կանացի սիրուն»:
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկին Բերլուսկոնին դատապարտվել է չորս տարի ազատազրկման Mediaset խմբի ֆինանսական խարդախությունների մեջ: