Չինաստանում մահապատժի է ենթարկվել տղամարդը, ով մոր աչքերի առաջ դաժանորեն սպանել է երկու տարեկան երեխային: Հանցագործությունը տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի կանգառում առաջացած վեճի ժամանակ:
Սպասվում է, որ 39 ամյա չինացի Խան Լեյը կախաղան կբարձրացվի: Նրա ցինիկ գործողությունները զարմացրել է ամբողջ չինական հասարակությանը: Նախկինում Լեյը ցմահ դատապարտվել էր, սակայն ժամանակից շուտ ազատ է արձակվել: Այս մասին գրում է The South China Morning Post-ը:
Ինչպես երևում է դատական գործից 23 ամյա Խան Լեյը իր ավտոմեքենան կայանելու համար տեղ է որոնել Չինաստանի մայրաքաղաքի հարավային հատվածում՝ գտնվելով իր ավտոմեքենայի ղեկին: Ավտոբուսի կանգառում նա տեսել է կնոջը երեխու հետ անվասայլակով: Ավտոմեքենայի սեփականատերը դուրս է եկել մեքենայից և պահանջել, որպեսզի նա այնտեղից հեռացնի անվասայլակին, որը խանգարում է նրան կայանել:
Արդյունքում հասարակական տրանսպորտի հաճախորդի և ավտոսիրահարի միջև վեճ է բռնկվել: Խան Լեյը ծեծել է կնոջը, իսկ այնուհետև վերցրել երեխային, բարձրացրել 34 ամսական աղջկան իր գլխից վերև և շպրտել գետնին: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն երկու օր անց երեխան մահացել է:
Դատարանում Խան Լեյը ցինիկ կերպով արդարացել է, որ իբրև թե գետնի վրա շպրտել է ոչ թե երեխային, այլ անվասայլակը: Ընդ որում մարդասպանը հաստատել է, որ անվասայլակը համարել է խանութներում ապրանքների համար նախատեսված զամբյուղ:
Չորեքշաբթի օրը Պեկինի N1 ժողովրդական դատարանը Լեյին մահվան դատավճիռ են ընդունել, սակայն օրենքը պահանջում է, որ կախաղանի դատավճիռը հաստատի նաև Բարձրագույն ժողովրդական դատարանը:
Այս գործով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել նաև մարդասպանի հանցակից Լի Մինը,ով հեռացրել է նրան հանցագործության վայրից: