Մշակույթի գծով պապական խորհուրդի ղեկավար արքեպիսկոպոս Ջանֆրանկո Ռավազին Հիսուս Քրիստոսին անվանել է աշխարհում առաջին միկրոբլոգեր: Այս մասին հայտնում է Le Soir պարբերականը:
Ռավազիի խոսքերով Քրիստոսը սկսել է օգտագործել 45 նիշից պակաս պարունակող կարճ արտահայտություններ Twitter միկրոբլոգից և «թվիթ» բառի առաջանալուց շատ շուտ: Որպես օրինակ արքեպիսկոպոսը նշել է Էրիստոսի պատգամը «Սիրեք միմյանց»:
Ավելի վաղ Ջանֆրանկո Ռավազին արդեն համեմատել է Քրիստոսի աստվածաշնչյան արտահայտությունները թվիթների հետ: