Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։ Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում. «Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաեւ ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Ըստ նույն աղբյուրների, դրանով է պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը։

«Հետո էլ՝ Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, եւ եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգեւոր կառույցի բացման արարողությանը, ապա ստիպված կլինի մասնակցել բոլոր մզկիթների, տաճարների բացմանը»,– բացատրում են մոսկվաբնակ հայերը։ Արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաեւ հայաստանյան բավականին ներկայացուցչական պատվիրակություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,–գրում է «Հրապարակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):