Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հայտարարեց, որ շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկումը և գրանցվել է 8.5 տոկոս անկում: Վարչապետի խոսքերով՝ սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտային բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է, փոխարենը բարձրացել է էկոնոմ բնակարանի պահանջարկը, բայց չկա առաջարկ:

Վարչապետը տեղեկացրեց, որ 2014թ պետական աշխատողներին հնարավորություն կտրվի մատչելի գնով բնակարան ձեռք բերել:

«Պետական աշխատողները հնարավորություն կունենան հիփոթեկային վարկերի միջոցով բնակարան ձեռք բերել: Այսօր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ հիփոտեկային վարկով բնակարան ձեռք բերելու համար պահանջվում է կանխավճար, շատ հաճախ պետական աշխատողները չեն կարողանըում այդ կանխավճարը վճարել, որոնց արժեքը մինչև 25 միլիոն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական աշխատողներին տրամադրել պետական երաշխիք՝ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը չպահանջեն կանխավճար: Դա էապես կարող է ավելացնել պահանջարկը»,- իր խոսքում նշեց Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ որակապես փոխվելու է շինարարության որակը և նվազեցվելու է բնակարանի ինքնարժեքը:

«Եթե մինչև հիմա մեկ քառակուսի մետրի համար արժեքը 800 ԱՄՆ դոլար է, ապա մենք պետք է կառուցապատողներից պահանջենք էկանոմ կլասին համարժեք տեխնոլագիաներ, որը նշանակումէ կնվազացնի ինքնարժեքը»,- եզրափակեց վարչապետը: