Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը հրապարակել է «Հրաշք այգի» ընկերության նկատմամբ իրականացված վարույթի արձանագրությունը:

Ժամկետանց թունաքիմիկատներ վաճառելու համար ընկերության տնօրեն Արթուր Իվանյանը տուգանվել է 150 հազ. դրամով:

Նշենք, որ «Հրաշք այգի» ընկերության (Արշակունյաց պողոտա, 214) հիմնադիրն է «Ստարտ պլյուս» ՍՊԸ-ն, որն, իր հերթին, հիմնադրվել է Աղավնի Դավթյանի եւ Աննա Ղարիբյանի կողմից: