Հայտնի ֆրանսիացի դերասան Պիեր Ռիշարը Մոսկվայում ներկայացնում է իր սեփական արտադրության Chateau Bel Eveque գինի:
Ինչպես հաղորդում է Итар Тасс գործակալությունը, հղում կատարելով դերասանին մոտ կանգնած աղբյուրներին, Ռիշարը հոկտեմբերի երեքին ժամանելու է Մոսկվա:
Անվանի կատակերգուն իր հետ բերելու է մոտ տաս գինի այդ թվում Demon de L'Eveque և Chateau Bel Eveque գինիներ: Դերասանը զբաղվում է գինու արտադրությամբ արդեն վաղուց, փաստացի այն դարձել է իր կյանքի ամենակարևոր զբաղմունքը կինոմատոգրաֆիայից հետո:
79 ամյա Ռիշարի ղեկավարությամբ Chateau Bel Eveque կալվածքը 25 տարվա պատմություն ունի: