2013 թվականի սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում 88 տարեկան հասակում երկարատև հիվանդություններից հետո կյանքից հեռացել է գործող ամենաավագ «օրենքով գողերից» մեկը՝ Գեորգի Նիկոլաևիչ Չիկովանին, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Գոգի Չիկովանի անունով: Այս մասին հաղորդում է mlik-ը: 
Գեորգի Չիկովանի Նիկոլաևիչը ծնվել է 1926 թվականի մայիսի 7-ին Թբիլիսիում: Նա իր առաջին ազատազրկումը ստացել է 19 տարեկան հասակում հակախորհրդային քարոզի համար, իսկ այնուհետև թալան, ավազակային հարձակումներ և նոր ձերբակալություն այժմ արդեն 11 տարով: Վերջին անգամ Գոգին ձերբակալվել է 2004 թվականի մայիսին, երբ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին «անողոք պայքար» հացագործության դեմ:
2004 թվականի մայիսի ութին ոստիկանությունը հյուրընկալել է 79 ամյա Գոգիի տուն և կատարել տեղազննում, որտեղ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց: Վրաստանի ներքին գործերի նխարարը Գեորգի Բարամիձեն այդ ժամանակ հայտարարել է, որ Չիկովանին «Ձերբակալվել է մեծ թվով զենքի անօրինական պահպանման համար»: Նախարարը նաև նշել է, որ Չիկովանին «համարվում է օրենքով գողերի բոսս» և քրեական միշավայրում ամենահեղինակավոր դեմքերից մեկն է:
Գեորգի Չիկովանին եղել է ռուսական մաֆիայի իսկական «կնքահայր» և հենց այն մարդը, ով կարողանում էր «հեղինակավոր կերպով» հաշտեցնել բոլորին: Նրա հեղինակությունը անքննելի է եղել քրեական աշխարհում: Նրան հրավիրել են հարթել ամենաբարդ կոնֆլիկտները: