ԱՄՆ-ում կա 28 միլիոն գրանցված փոքր բիզնես
***
ԱՄՆ-ի աշխատող բնակչության 50 տոկոսը (120 միլիոն մարդ) զբաղված է փոքր բիզնեսում:
***
ԱՄՆ-ում բիզնեսների 75%-ը «աշխատող չունեցող» բիզնեսներ են
***
Առաջին ֆինանսական բուրգերից մեկը ստեղծել է շոտլանդացի Ջոն Լոն: Նրա «Միսիսիպյան ֆիրմա»-ն ֆինանսապես «ավերեց» Ֆրանսիան:
***
Գիտնականների կարծիքով քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ ինտերնետի առկայությունն է:
***
Ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետևանքով:
***
Եթե կինը հեշտանք է ապրում սիրով զբաղվելիս, ապա ավելի մեծ հնարավորություն ունի շուտ հղիանալու:
***
Մարդն իր կյանքի ընթացքում միջինը երկու շաբաթ ծախսում է համբույրի վրա:
***
Ճապոնիայում չկան աղբարկղեր, քանի որ ամբողջ աղբը վերամշակվում է: Փողոցներում նունպես չկան աղբարկղեր, կան միայն հատուկ տարրաներ շշերը հավաքելու համար:
***
Ճապոնիան իր տարածքով 3 անգամ գերազանցում է Անգլիային:
***
Ճապոնիայի երկու երրորդը ծածկված է անտառներով:
***
Ճապոնական հեռախոսների մեջ կա մի համակարգ, որը թույլ է տալիս ազդարարել ամբողջ ազգին հանկարծակի վրա հասած արտակարգ իրավիճակի մասին:
***
Ճապոնիայում ստորագրության փոխարեն դրվում է հատուկ անվանական կնիք` հանկո: Այն կարելի է ձեռք բերել ցանկացած խանութում:
***
Ռուսական Վիննի Թուխի ձայնով խոսել է Եվգենի Լեոնովը:
***
Որպեսզի ռուսական Վիննի Թուխի ձայնով խոսող Եվգենի Լեոնովի ձայնն ավելի ծիծաղելի լինի, այն արագացվել է 30 տոկոսով:
***
Միկի Մաուսի ստեղծող ՈՒոլթ Դիսնեյը վախեցել է մկներից:
***
Միկի Մաուսի կերպարը 2008 թվականին գնահատվել է 3 միլիարդ դոլար:
***
Շրեկի և Ֆիոնայի դերասանները երբեք իրար չեն հանդիպել: Նրանք աշխատել են իրարից առանձին:
***
Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:
***
Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում և կապույտ էին ներկվում:
***
16-րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր:
***
Քավության նոխազն իրական պաշտոն է եղել: Այդպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային:
***
Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկե ատամ ունենալ. Սև օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:
***
18-րդ դարում շոտլանդական կիսաշրջազգեստ կրելու դեպքում մահապատժի էին ենթարկում:
***
Վասկո դա Գաման Հնդկաստանից վերադառնալիս իր հետ բազմաթիվ համեմունքներ էր վերցրել, հատկապես սև պղպեղ: Եկամուտը կազմեց 6000%:
***
Սպարտացի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից:
***
Սպարտացի տղաների 13 տարվա ուսուցումից հետո զինվորական էին դառնում և ծառայում մինչև 60 տարեկանը:
***
Քթի պլաստիկ վիրահատությունը Հնդկաստանում զարգացած էր դեռ մ.թ.ա. 6-րդ դարում:
***
Զորավար Ալեքսանդր Մակեդոնացին դեմքով ճանաչել է իր գնդի 30 000 զինվորներին:
***
Հույն փիլիսոփա Անախարսիսը մարդկանց բաժանում էր 3 խմբի՝ նրանք, ովքեր մահացել են, նրանք, ովքեր կենդանի են և նրանք, ովքեր ծովում նավարկում են:
***
Ամենահին պետությունը Եգիպտոսն է: Այն առաջինն է ձևավորվել որպես առանձին պետություն:
***
Բրիտանացի կին գրող Վերջինիա Վուլֆը իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած:
***
Սպարտայում ուսուցիչը պատժում էր երեխաներին կծելով նրանց բութ մատը:

kiss.am