Ամերիկյան ինքնաթիռի հրամանատարի սիրտը կանգնել է թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի կառավարումը իր ձեռքն է վերցրել երկրորդ օդաչուն:
United Airlines ավիակազմակերպությանը պատկանող Bоeing 737 ինքնաթիռը թռիչք էր կատարում Հյուսթոնից Սիեթլ: Ինքնաթիռի խցիկում եղել է 167 մարդ:
Ինչպես հետագայում պարզվել է, նրանց մեջ կային նաև բժշկական կրթությամբ մարդիկ: Նրանք հրամանատարին ցույց են տվել առաջին օգնությունը: Վայրէջքից հետո օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը: Այս մասին հաղորդում է Русская служба новостей-ը: