«Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին: Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել: Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան