Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որ Միացյալ Նահնագները մեծ ազդեցություն ունենա Հարավային Կովկասում, սակայն այն այժմ նախագահ Բարաք Օբամայի կառավարության շրջանում ավելի շատ հակում ունի նվազելու և ներգրավման ճանապարհները ոչ միշտ են եղել արդյունավետ: Ադրբեջանը շարունակում է հավատալ ԱՄՆ-ի հետ իր ռազմավարական գործընկերությանը, չնայած այս գործընկերությունը հիմնականում միակողմանի է Բաքվից Վաշինգթոն:Ադրբեջան- ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն է անդրադարձել Jamestown Foundation-ը: 

Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Յուրաքանչյուր նախագահական ընտրությունների ժամանակ Վաշինգթոնում կասկածներ են առաջանում դրանց օրինականության հետ կապված: Ռազմավարական գործընկերությունը պետք է ծածկի այս պարբերական ստրեսային փորձարկումը:

Այս նախընտրական գործընթացի ժամանակ Բաքուն արգելեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքների փոխտեղակալ Թոմաս Մելիայի մուտքը Ադրբեջան, ով ղեկավարում էր Ադրբեջան մեկնած ԱՄՆ պատվիրակությունը: Պատվիրակությունը պետք է դիտարկումներ անցկացներ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ և Մելիայի Բյուրոն Պետդեպարտամենտում ավանդաբար քննադատության է ենթարկել Ադրբեջանի կառավարությանը:
Սակայն դրանք Բաքվի` այդ այցելությունը արգելող հիմնական պատճառները չէին: Ադրբեջանի կառավարությունը զգում է, որ ԱՄՆ բարձր դասի այցելությունները իրենց պետություն էապես չի ներկայացնում ռազմավարական հետաքրքրությունների ընդհանրությունը:
Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը սեպտեմբերի 18-ին Վաշինգթոնում բանակցություններ ունեցավ Միացյալ Նահանգների Պետքարտուղարի տեղակալ Վիլիամ Բըրնսի հետ` արտահայտելով Բաքվի անհանգստությունները: Սա չի վերաբերվում նախընտրական գնահատականներին: Վաշինգթոն իր այցելությունից երեք օր անց Մամեդովը զգուշացրել էր,որ հնարավոր է կրկնվեն 2009 թվականի «սխալները»: Նա ի նկատի ուներ Ցյուրիխյան արձանագրությունները, որտեղ Օբամայի աշխատակազմը միջնորդ դեր էր ստանձնել Թուրքիայի և Հայաստանի միջև, որը որոշակիորեն վնասեց ԱՄՆ-Բաքու հարաբերություններին: «Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի երկրորդ անգամ»,- նշել էր Մամեդովը թուրքական մամուլին:

Համաձայն այդ արձանագրությունների Թուրքիան պետք է բացեր իր սահմանը առևտրի և փոխադրումների համար, իսկ Հայաստանը պետք է հեռացներ իր զորքերը որոշ ադրբեջանական տարածքներից:

Երևանը վերջերս որոշում ընդունեց միանալու Ռուսաստանի ղեկավարությամբ Մաքսային միությանը` հրաժարվելով Եվրամիության առաջարկից միանալու ազատ առևտրի պայմանագրին: Ադրբեջանի կառավարական շրջաններում անհանգստություններ էր առաջացել, որ հնարավոր է Հայաստանին Ռուսաստանի գլխավորությամբ տնտեսական միությունից հետ պահելու համար կրկին վերականգնվի 2009 թվականի Ցյուրիխյան առաջարկությունները:

Մեկ տասնամյակից ավել Ադրբեջանը ապահովում է ցամաքային, օդային և ծովային ճանապարհով ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ուժերի տեղափոխումը Աֆղանստան: Բաքուն ավելի աջակցում է Միացյալ Նահանգների հակաահաբեկչական ջանքերին տարածաշրջանում: Ադրբեջանը Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին, Թուրքիային և Իսրայելին մատակարարում է նավթ և գազ` օգնելով պակասեցնել նրանց կախվածությունը Ռուսաստանից:
Բաքուն սրա դիմաց սպասում է Վաշինգթոնից երկկողմանի ռազմավարական գործընկերությունում բարձր մակարդակի փոխադարձություն: Առաջին հերթին Բաքուն ակնկալում է ԱՄՆ կրկին ներգրավումը Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը կարգավորելու համար: