ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մաքդոնալդը հանդես է եկել Հարավային Կովկասի միասնական տնտեսական գոտի ստեղծելու նախաձեռնությամբ և հայտարարել է, որ այս գաղափարը օժանդակում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է Վրաստան իր այցելության շրջանակներում «Репортер» մամլո-ակումբում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: 

«Իրակլի Կակաբաձեն վարչապետին է ներկայացրել մեր գաղափարի մասին, և վերջինս դրանք գնահատել է: Այդ գաղափրներից մեկը մեկ միասնականական տնտեսական գոտու ստեղծումն է Հարավային Կովկասում, ինչպես գոյություն ունի ԵՄ-ում: Վարչապետը դրական է արտահայտվել այդ գաղափարի օգտին: Նա նաև հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարների հետ, որտեղ այս նախաձեռնությունը հաստատվել է»,- հայտարարել է Մաքդոնալդը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես գնահատում այսպիսի գոտու ստեղծումը այն պայմաններում, որ Հայաստանը մտնում է Եվրասիական Մաքսային միություն, իսկ Վրաստանը ցանկանում է եվրոինտեգրվել, Ջոն Մաքդոնալդը պատասխանել է, որ լավատեսորեն է տրամադրված, քանի Վրաստանին, Ադրբեջանին և Հայաստանին շատ բան է միավորում: