Այսօր մի խումբ արցախցի ցուցարարներ՝ ակտիվիստ Արթուր Օսիպովի գլխավորությամբ, հանդիպում են ունենալու Արցախի նախագահի հետ։ Հանդիպումը տեղի է ուենենալու Արցախի ներկայացուցչության շենքում, որտեղ նախագահի հետ ակտիվիստները քննարկելու են Արցախից թալանված գումարների ետ վերադարձման հարցը։ Այնուհետև համատեղ քննարկման արդյունքում կայացրած որոշումները, ինչպես նախօրոք էր հայտարարվել, պետք է ներկայացվի Դատախազություն։
Հիշեցնենք, որ օրերս մոտ երկու տասնայակ արցախցիներ հավաքվել էին Արցախի ներկայացուցչության դիմաց՝ նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջելով վերադարձնել արցախցիներից թալանված գումարներն ու տրամադրել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար։
Նրանք պահանջել են կա՛մ վերադարձնել թալանված գումարը, կա՛մ, եթե ի զորու չէ այդ անելու, հրաժարական ներկայացնի։