2027 թվականի ավարտին ռուսական գազի ներմուծումը Եվրամիության երկրներ լիովին դադարեցնելու նպատակը, որի մասին ազդարարել է Եվրահանձնաժողովը, կարող է իրականացվել զրոյական քվոտայի ներդրման միջոցով: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ստրասբուրգում մայիսի 6-ին Եվրահանձնաժողովի ներկայացրած «ճանապարհային քարտեզ»-ով անընդունելի է համարվել ռուսական գազի (խողովակաշարային և հեղուկ բնական գազի) մատակարարների հետ նոր պայմանագրերի կնքումը իսկ գործող սփոթ պայմանագրերը կչեղարկվեն մինչև 2025 թվականի ավարտը։ Ամբողջական արգելք նախատեսվում է սահմանել 2027 թվականի վերջին։

Սակայն, անհասկանալի էր, թե ԵՄ-ն ինչ գործիքի միջոցով է պատրաստվում իրականացնել այս ծրագիրը, քանի որ ուղղակի պատժամիջոցների սահմանում հնարավոր է միայն միությանն անդամակցող բոլոր 27 երկրների համաձայնությամբ, իսկ պաշտոնական Բրյուսելը բախվել է Հունգարիայի և Սլովակիայի խիստ առարկություններին։

Bloomberg-ը, հիմնվելով իր աղբյուրներին, հաղորդում է՝ համայնքը, ամենայն հավանականությամբ, կարգելի մատակարարումները զրոյական քվոտայի միջոցով, որն, ըստ էության, առևտրային միջոց է: Դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար պահանջվում է միայն որակյալ մեծամասնության հավանությունը: Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ դա գազի եվրոպացի գնորդներին թույլ կտա հիմնվել անհաղթահարելի հանգամանքներին՝ ռուս մատակարարների հետ կնքված պայմանագրերը խզելու համար։

Ակնկալվում է, որ այդ առաջարկը կներկայացվի հունիսի կեսերին, որից հետո Եվրահանձնաժողովի իրավաբանները կսկսեն ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ պարզելու, թե արդյոք այդ քայլը եվրոպական ընկերություններին թույլ կտա առանց տուգանքներ վճարելու խզել ռուսական կողմի