Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ս.-ին:

Պարզվել է, որ նա մի շարք քաղաքացիներից կատարել է հետևյալ գողությունները.
- օգոստոսին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:

- սեպտեմբերի կեսերին տներից մեկի մոտ կայանված խոտհնձիչից գողացել է Էլեկտրական մարտկոց` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

- սեպտեմբերին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ և անիվ` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:

- սեպտեմբերին տներից մեկի բակից գողացել է ավտոմեքենայի լիցքավորման գազի բալոն` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մաուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: