Շվեդիայի կառավարությունը մինչև տարվա վերջ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ պետություններին տրամադրելու է 500 մլն եվրո: Այս մասին հայտնել է Կարլ Բիլդտը շվեդական պարբերականներում տպագարված իր հարցազրույցում:
«ԵՄ-ի և երկկողմանի օժանդակության շրջանակներում Շվեդիան հստակ կերպով մտադրված է օժանդակել Արևելյան Եվրոպայի ինտեգրմանը: Մինչ այս տարվա ավարտը Շվեդիայի կառավարությունը ծրագրում է ընդունել Արևելյան գործընկերության պետությունների հետ համագործակցության նոր յոթամյա ռազմավարություն՝ այդ նպատակով տրամադրելով 500 մլն եվրո:
Դա ներկայումս քննարկվող այդ տարածաշրջանի երկրների օժանդակության 2014-2020 թվականների լայնամասշտաբ ծրագրի հատված է կազմում»,- հայտնել է Բիլդտը:
Բիլդտը նաև նշել է, որ «Չնայած տարբեր խնդիրների շատ ուղղություններով Արևելյան գործընկերությունը հասել է ավելիին, քան մենք կարող էինք սպասել դրա գոյության առաջին տարիներին: Վիլյնուսի գագաթնաժողովի ժամանակ մենք հուսով ենք ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, այդ թվում ազատ և համապարփակ առևտրի գոտու բանակցությունները Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն կարելի էր ավարտին հասցնել նաև բանակցությունները Հայաստանի հետ, սակայն այժմ լուրջ հարցեր են առաջացել այդ կապակցությամբ»: