Ամերիկացի դերասանուհի Լեյսի Չաբերտը լուսանկարվել է Maxim ամսագրի նոյեմբերյան համարի շապիկի համար: Նա առաջին անգամ հայտնի դարձավ 12 տարեկանում Fox հեռուստաալիքով «Party of Five» հեռուստաֆիլմերի շարքով: Դրանից հետո 31 ամյա դերասանուհին խաղացել է բազմաթիվ ֆիլմերում: Այդ թվում կարելի է նշել 2004 թվականին Mean Girlsand և 2009 թվականին Ghosts of Girlfriend Past ֆիլմերը:
Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին նշել է, որ ինքը ավանդական ընտանիքից է և ցանկանում է երկարատև կարիերա և խորհուրդ է տվել չսպասել սկանդալների մոտակա ժամանակներում:
Միաժամանակ նա նշել է, որ սիրում է ժամանակ անցկացնել Լաս Վեգասում: