«Ժողովուրդ» թերթը անդրադարձել էր տարբեր բուհերի դասախոսների կողմից ուսանողներին ստիպողաբար գրքեր վաճառելու երեւույթին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ներկյացնելով ուսանողների բողոքները՝ հրապարակել էինք նաեւ նրանց կողմից նշված դասախոսների անունները, որոնց շարքում էր նաեւ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը։ Ուսանողն Ա. Ավետիսյանի մասին մասնավորապես նշել էր. ««PR-ը լրագրության մեջ» գիրքն արժե 1600 դրամ։ Իր անձնական աշխատությունն է՝ ուզենք-չուզենք գնում ենք։ Կոնկրետ ինձ խնդիրներ պետք չեն»։

Մեր այդ հոդվածին հաջորդեց Ա. Ավետիսյանի հեռախոսազանգը խմբագրություն: Նա բորբոքված բացատրում էր, որ երբեւէ չի ստիպել ուսանողներին գիրք գնել։ Մինչդեռ «գրքեր վաճառելու» բիզնեսը բավական տարածված երեւույթ է բուհերում եւ այնքան բացահայտ, որ նույնիսկ ռեկտորները զլանում են ամաչել»,- մեջբերում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: