Վրաստանի խորհրդրանը երեկ հոկտեմբերի 4-ին լիագումար նիստի ժամանակ երրորդ վերջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծ, որը վերաբերվում է երկրի օրենսդրական մարմնի դերի ուժեղացմանը: Այս մասին գրում է Новости-Грузия-ն:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին միաձայն քվեարկել է Վրաստանի խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորից 103-ը:
Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնված փոփոխությունները վերաբերվում են սահմանադրության այն հատվածին, որը պետք է ուժի մեջ մտնի նոր նախագահի երդումնակալությունից հետո:
Համաձայն օրենքի նախագծի առաջարկվում է սահմանադրությունից հանել այն կետը, որը թույլ է տալիս վարչապետին խորհրդարանի առջև դնել կառավարության վստահության հարցը նրանց(կառավարության) կողմից ներկայացված օրենքի նախագծի տապալումից հետո: Այս հարցը դնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է օրենքի նախագիծ ներկայացնի քվեարկության: Նախագիծը պետք է ընդունվի միաձայն հակառակ դեպքում սա պատճառ կհանդիսանա կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար:
Ընդ որում համաձայն ընդունված օրենքի նախագծի խորհրդարանաը իրավունք է վերապահում կրկին վստահություն հայտնել վարչապետին կառավարության 1/3-րդը փոխելուց հետո: Համաձայն սահմանադրական նոր փոփոխությունների ենթադրվում է, որ վարչապետը կարող է փոխել կառավարությունը առանց խորհրդարանի միջամտության:
Միաժամանակ նոր պատասխանատվություն է առաջանում Վրաստանի կառավարության համար, եթե խորհրդարանը բյուջետային տարվա սկզբից երկու ամսվա ընթացքում չհաստատի պետական բյուջեն, ապա կարող է կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Սակայն եթե խորհրդարանը չկարողանա կառավարությանը ցրել կառավարությունը, ապա երեք օրվա ընթացքում Վրաստանի նախագահը իրավունք ունի ցրել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ: