Էստոնական իշխանությունները գտնում են, որ որոշ հետխորհրդային պետությունների մոտեցումը Եվրամիությանը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Ուրմաս Պաետ: Մասնավորապես խոսելով Եվրամիության հետ Ուկրաինայի կողմից ասոցացման և ազատ առևտրի սորագրման մասին, էստոնացի  նախարարը նշել է, որ չի տեսնում «հիմք կոնֆլիկտի համար, եթե Ուկրաինան ստորագրի ազատ առևտրի մասին պայմանագիր»: Նրա խոսքերով «Արևելյան գործընկերության դեպքում հակադրության թեման շատ ուռճացված է»:

«Ծրագիրը հակառուսական չէ»,- նշել է Պաետը «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային պետությունների հետ, համապատասխանում է վերջիններիս շահերին: Պաետը նաև հայտարարել է, որ առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-Ուկրաինա ասոցացման և ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և Մոլդովայի և Վրաստանի հետ նման պայմանագրերի նախաստորագրումով ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագիրը չի ավարտվում:
«Այստեղ շատ բան կախված է, թե ինչ են ցանկանում պետությունները: Օրինակ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ցանկանում են աավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ»,- նշել է Պաետը:

Միաժամանակ Էստոնիայի ԱԳ նախարարը չի հստակեցրել, թե վեց պետությունից որ մեկն է շուտով պատրաստ լինելու ստորգարել ասոցացման և առևտրի մասին պայմանագիր: Նա ավելացրել է, որ այս հարցում շատ բան կախված է Եվրամիության դիրքորոշումից: