Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռներում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Օրվա մնացած ժամերին ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղ-տեղ հարավ-արևմտյան քամու պորթկումները կհասնեն 13-16 մ/վ-ի։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ – +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -1-5:
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -1-3:
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2:
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0-4:
Լոռիում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +3+6:
Տավուշում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8:
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5:
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+4:
Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+7:
Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+7:
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-4:
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+7:
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+11:
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+4:


