Ալմաթայում երիտասարդ զույգը իրենց հարսենիքը կես տարով հետաձգելու պատճառով կախվել է : Այս մասին հայտնում է Новости Казахстан-ը՝ հղում կատարելով ներքին գործերի դեպարտամենտի մամլո ծառայությանը:
Վարչության տեղեկատվությամբ 1995 թվականին ծնված կախված աղջիկը և 1994 թվականին ծնված տղան հայտնաբերվել են Ալմաթայի բնակարաններից մեկի վերնահարկում: Բացի հագուստից դեպքի վայրում հայտնաբերվել է նաև օղու շիշ և երկու հետմահու նամակ:
«Մահացած տղայի մայրը նշել է, որ երիտասարդները ցանկացել են ամուսնանալ: Սակայն նա խնդրել է որդուն սպասել վեց ամիս, քանի որ իր ամուսնու մահվանից մեկ տարի չի անցել: Այդ պատճառով մոր և որդու միջև առաջացել են տարաձայնություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Համաձայն մամլո հաղորդագրության երիտասարների մարմինը տեղափոխվել են դիահերձարան դատաբժշկական փորձաքննության համար: