Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում տեղի է ունեցեկ ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սայաթ-Նովա և Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի 35SP818 և «Հոնդա» մակնիշի 75VV005 պ/հ ավտոմեքենաները, որոնցից մեկը բախվել է գազի խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը՝ հրշեջ-փրկարարները կատարել են հերթապահություն: