Շների բազմացման ամենամեծ ամերիկյան կազմակերպությունը American Kennel Club հրապարակել են շնատեսակների ցանկը, որոնք մասնագետների կարծիքով ամենախելացիներն են: Այս մասին հայտնում է Yahoo News-ը:
«Չնայած բոլոր շներն էլ խելացի են, որոշ ցեղատեսակներ մեծ ինտելեկտի են տիրապետում և կարողանում են իրականացնել որոշ առաջադրանքներ ավելի լավ, քան մյուսները»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Լիսա Պետերսոնը:

Բորդեր-կոլլին բոլոր ցեղատեսակների մեջ ամենախելացի շունն է, նրա հիմնական տարբերությունը մյուսներից արտառոց ինստինկտն է և մարդուն ծառայելուն կապվածությունը:

Գերմանական հովվաշունը աշխատանքում արտահայտում է «ծայրահեղ խելամտություն», այս ցեղատեսակի ներկայացուցիչները ամենալավ ծառայողական շներն են զինվորականների համար: Բլադհաունդ ցեղատեսակի շները լավագույն են վարժեցման համար, հաճախ նրանք օգտագործվում են ոստիկանությունում և փրկարար ծառայություններում: Բիգլ ցեղատեսակի շները ուժեղ հոտառություն ունեն, ինչը շանը դարձնում է անփոխարինելի հետախուզական աշխատանքում:
Լաբրադոր ռետրվերները լավագույն ուղեկցող շներից են: Նրանք հեշտությամբ ենթարկվում են վարժեցման և Ամերիկայում ամենատարածված ընտանի շներն են: Նյուֆաունդլենդ շները լավագույն են համարվում ջրում որոնողա-փրկարարական աշխատանքների համար: Նրանց մոտ լավ զարգացած են թոքերը:
Գիտնականների կարծիքով բելգիական հովաշունները զինվորական ծառայության համար լավագույններից մեկն են, իսկ սիբիրյան հասկիները՝ ամենադիմացկունները:
Ոսկե ռետրվերները լավ հիշողություն և հոտառություն ունեն, ընկերասեր են և նուրբ ներքին ունեն: Ավստրալիական հովվաշունը խելացի և եռանդուն ցեղատեսակ է համարվում իր բնածին հատկանիշների շնորհիվ: