Մոսկվայի հետաքննչական վարչության քննչական կոմիտեի քննիչների և կենտրոնական վարչական շրջանի օպեր գործիչների ութ ամիս տևած աշխատանքից հետո Ասլան Ուսոյանի(Դեդ Հասանի) սպանության գործի հետաքննությունը փակուղի է մտել:
Օպերատիվ-քննչական միջացառումները և փորձաքննության տվյալները չկարողացան օգնել քրեական հեղինկություն Դեդ Հասանի սպանությունը իրականացնողների և պատվիրատուներին բացահայտելուն էական օգուտ չտվեցին: Հենց սպանության առաջին օրը իրավապահ մարմինները տան շքամուտքից, որտեղ ամենայն հավանականությամբ նստել է մարդասպանը, առգրավվել էին բազմաթիվ իրեր, որոնք ինչպես հույս ունեին օպեր գործիչները պետք էր օգնել զենքի տեսակի, դրա հնարավոր ծագման և մարդասպանի ինքնությունը բացահայտելուն: Այս մասին հաղորդում է Lifenews-ը: 
Որպես սպանության գլխավոր ապացույց համարվում էին դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքը և վեց 9 միլամետրանոց փամփուշտները: Չնայած դրան փորձաքննությունը ցույց տվեց, որ դրանք հնարավոր է օգտագործվել են զենքի վեց տարբեր տեսակով և անգամ որոշ ժամանակ անց փորձագետները չկարողացան նեղացնել այդ շրջանը:
Ինչ վերաբերվում է մատնահետքին, ապա վերջինս այնքան աննշան էր, իսկ նյութը այնքան քիչ էր, որ ոչ մի փորձաքննություն չարդարացրեց հույսերը: Անգամ սպանվածի հարազտները, որոնք մի քանի ամսվա ընթացքում հերթով հարցաքննության էին գալիս քննիչների մոտ, չօգնեցին կազմել մահվանից մի քանի օր առաջ Դեդ Հասանի կյանքի դեպքերի ժամանակագրությունը:
Ի վերջո Դեդ Հասանի սպանության գործի հետաքննությունը ունեցավ նույն ճակատագիրը, ինչ Յապոնչիկի սպանության գործը: Հիմնվելով այն հանգամանքի վրա, որ բոլոր հնարավոր քննչական միջոցառումները և փորձաքննությունները կատարվել են, որոշում ընդունվեց կասեցնել քրեական գործի հետաքննությունը , մինչև նոր մանրամասների ի հայտ գալը: