«Ժողովուրդը» գրում է. «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ հարուցել։ Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ցրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու ձևավորել նորը, այս անգամ հայտնի «Դոնթի» բանաձևով։

Սակայն եթե որոշվի կիրառել «Դոնթի» բանաձևը, ապա այդ սկզբունքով պետք է ձևավորվեն նաև խորհրդարանի մյուս միջազգային պատվիրակությունները։ Իսկ այդ դեպքում արդեն կստացվի, որ բոլոր պատվիրակություններում կգերակշռեն ՀՀԿ-ականները՝ մոտ 90 տոկոս, ԲՀԿ-ն կունենա 8 տոկոս, ՀԱԿ–ը՝ 2 տոկոս ներգրավվածություն։ Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ժառանգություն»–ն ու ՕԵԿ-ը, այդ բանաձևի համաձայն, չեն ներգրավվի պատվիրակություններում ու կմնան ՀՀԿ-ի բարեհաճության հույսին, եթե ՀՀԿ-ն իր տեղերից մեկը զիջի, այդ դեպքում նոր նրանք տեղ կունենան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: