Femen շարժման երեք ակտիվիստները փորձել են խափանել իսպանական խորհրդարանի նիստը, որտեղ քննարկվում էր աբորտների արգելման օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով El-Mundo-ին:

Երեք 21 ամյա աղջիկ առավոտյան ժամը 11:00-ի կողմերը, մինչև գոտակատեղ մերկանալով, մտել են խորհրդարան և սկսել են գոռալ կարգախոսներ «Աբորտը դա սուրբ է», ինչպես նաև Արդարադատության դեմ ուղղված կարգախոսներ՝ բողոքելով ենթադրյալ աբորտների արգելքի դեմ: Դրանից հետ ակտիվիստներից մեկը փորձել է մոտենալ ամբիոնին, իսկ մյուսը պատգամավորների աթոռներին: Մի քանի րոպե անց իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել ակտիվիստներին:

Ձերբակալվածներից մեկը եղել է շարժման ղեկավար Լարա Ալկասարը, իսկ մնացած երկուսը եղել են ֆրանսուհիներ: Ներկայումս ակտիվիստները գտնվում են ոստիկանության բաժանմունքում: