Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արենի գյուղում։ Տներից մեկում գազաբալոն է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։


«Հրապարակ»-ի հետ զրույցում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սարգսյանը հայտնեց, որ վիրավորները հարս ու սկեսուր են․

 

«Տատիկը 90 տարեկանին մոտ է, թեթև այրվածքներ է ստացել, իսկ հարսը սալջարդ է ստացել, կոտրվածքներ չունի»։

Համայնքապետի խոսքով՝ դեպքի ժամանակ ամբողջ ընտանիքը տանն է եղել, այդ թվում երկու անչափահաս երեխա, սակայն այլ տուժածներ չկան։