Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում սկսվել է «Տարվա ամենասեքսուալ մտահոգված ուսանող» սկանդալայաին ինտերնետ-մրցույթը, որը կազմակերպվել է սեռական հարաբերությունների արագ ծանոթությունների կայք Shaq at Uni-ի կողմից: Հաղթողներին սպավում է մրցանակներ 500 ֆունտ սթերլինգ, Samsung Galaxy սմարթ հեռախոս, ալկոհոլի մեկ զամբյուղ, ամբողջ տարվա ընթացքում ձրի պահպանակների բաժանորդագրություն: Այս մասին նշվում է Facebook-ի իրենց էջում:

Մրցույթի կանոնները շատ պարզ են: Սոցցանցի էջում հավակնորդը պետք է կարողանա համոզիչ և մանրամասն կերպով փաստել ինչու է այդ մրցանկներին ինքը արժանի: «Մենք ցանկանում ենք լսել ամենազվարճալի, ամենակեղտոտ, ամենատարօրինակ սեռական պատմությունները, ինչ կատարվել են ձեզ հետ: Եթե դուք դրանցով մեզ հետ կիսվեք և մեզ թվա, որ ձեր հաղորդագրությունը ամենալավն է, ապա մրցանակը ձերն է»,- նշել են մրցույթի կազմակերպիչները:

Սկանդայաին կայքը, որը ներկայացվում է որպես ծառայություն, օգնում է ուսանողներին առանց պարտավորությունների սեռական հարաբերություններ ունենա: Այն  ստեղծվել է անցած տարի երիտասարդ ձեռնարկատեր Թոմ Թերլոուի կողմից և այսօր ունի արդեն 120,000 օգտատեր : Այս մասին նշում է Daily Mail-ը: