Խորհրդարանի շենքում կրկին վերանորոգումներ են ընթանում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Այս անգամ ակտիվ կերպով վերանորոգվում են ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանի աշխատասենյակները։

Բանն այն է, որ մեկ ամիս առաջ ջրի խողովակի պայթելու պատճառով նրանց աշխատասենյակները մի լավ ջրվել էին, այն աստիճան, որ չորացնելու համար երեք շաբաթ պահանջվեց»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):