Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը երեկ Կիևում Բեսսարբիայի հրապարակում Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները «Սոկոլ» հատուկ նշանակության ջոկատի օժանդակությամբ ձերբակալվել է ազգությամբ եզդի 37 ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանին, ով ավելի հայտնի է Օնիկ անունով:

Նրա հետ ձեր միասին ձերբակալվել է նաև վերջինիս թիկնապահ, բռնցքամարտի սպորտի վարպետ Զոհրաբ Օզմանյանը:
Նույն օրը Ուկրաիանյի էմիգրացիոն ծառայությունների Շևչենկովի բաժանմունքը որոշում է ընդունել «օրենքով գողին» երկրի սահմաններից վտարելու մասին երեք տարով արգելելով նրա մուտքը պետության տարածք: Երեկոյան չվերթով Բորիսպոլ օդանավակայանից Օնիկը թռել է Մերձբալթիկայի մայրաքաղաք:
Ինչպես հայտնում է գործակալությունը նախկինում հասարակության լայն շրջանակներում հայտնի Հայաստանի քաղաքացի ազգությամբ եզդի Գադի Կալոյանը թագադրվել է Մոսկվայում անցած տարի հուլիսի 12-ին՝ Դեդ Հասանի ընտանիքի կողմից: