Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հուսով է, որ վրացիների երիտասարդ սերունդը չի ապրի «ոչ Եվրասիական միությունում, ոչ հայկականացված Վրաստանում, այլ կապրի Եվրոպայում»:

Նման հայտարարությամբ Սաակաշվիլին հանդես է եկել հոկտեմբերի 12-ին Թբիլիսիում կառուցվող նրա անվամբ նախագահական գրադարանի մոտ:
Նախագահի հետ գրադարանի մոտ ներկա է գտնվել նաև վրացի դիվանագետ Գելա Չերկվիանին, ում Միխեիլ Սաակաշվիլին անվանել է որպես իր ուսուցչուհի և ում ազատության և ժողովրդավարության գաղափարների վրա շատ սերունդներ դաստիարակելու համար հանձնել է Սուրբ Գևորգի շքանշանով: «Նա(Գելա Չերկվիանին) դաստիարակել է շատ սերունդներ ազատության, ժողովրդավարության և լիբերալիզմի հոգով այն ժամանակ, երբ այդ խոսքերը շատ վտանգավոր էին և ոչ նորաձև այն երկրում, որտեղ մենք ապրել ենք և որտեղ ստիպված եք եղել ապրել նաև դուք: Հուսով եմ, որ դուք երբեք չպետք է ապրեք այդպիսի երկրում, ոչ Եվրասիական միությունում և ոչ էլ հայկականացված արտաքին քաղաքականությամբ երկրում: Մենք կապրենք Եվրոպայում»,- հայտնել է Սաակաշվիլին,որի խոսքերն էլ փոխանցում Regnum գործակալությունը: 

Հայկականացված արտաքին քաղաքականություն ասելով Սաակաշվիլին ամենայն հավանականությամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը վերջերս հայտարարեց Մաքսային միություն մտնելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր ժամանակին հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ով միաժամանակ լավ հարաբերություններ է պահպանում և Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պետությունների հետ, կարող է դառնալ օրինակ Թբիլիսի համար: