Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը երեկ հարցազրույց է տվել մի շարք լրատվական գործակալություններին, որտեղ մեղադրել է Արևմուտքին երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Այս մասին հաղորդում է Contact.az-ը: 
Նա մասնավորապես նշել է, որ պաշտոնական տվյալները Իլհամ Ալիևի՝ 84.55% ձայնով ընտրվելու մասին օրինաչափ են և արդար:

Նրա խոսքերով ԵՄ արտաքին գործերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և այլ պաշտոնատար անձինք արդեն շնորհավորել են Ադրբեջանին «արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, հատկապես ընդգծելով երկրի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին»:
Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի գնահատականին, ապա «զեկույցի բազմթիվ դրույթների հետ դժվար է համաձայնվել:
Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի գնահատականը կանխակալ բնույթ է կրում և լուրջ մտորումների առիթ է հանդիսանում:

Ոչ մեկ չի արգելվել անցկացնելու «էքսիթ փոլ»,- ընդգծել է Մեխտիևը:
«Մենք կտրականապես չենք ընդունում ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի կողմից նախագահական ընտրություններին տված գնահատականը և այն խիստ ամոթալի փաստ ենք ընդունում, կանախակալ և անպատիվ վերաբերմունք»,- հայտարարել է Մեխտիևը:
Նա այս ամենը գնահատել է որպես հայկական լոբբիա աշխատանքի արդյունք: Նա մեղադրել է Պետդեպարտամենտին այն բանի մեջ, որ վերջինս սովորության համաձայն գրավում է հայկական կողմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Նա նաև ավելացրել է, որ Ամերիկայի հայկական լոբբին վերջերս ազդեցություն է ունենում Ամերիկայի կարևոր պետական որոշումներ ընդունելու վրա: Անգամ ավելացրել է, ոչ Ամերիկան դարձել է խաղալիք հայկական լոբբիի ձեռքում և որպես դրա օրինակ նշել ամերիկացի դեսպան Մեթյու Բրայզայի դիվանագիտական առաքելության տապալումը 2011 թվականին:

Իլհամ Ալիևի աջ ձեռքը գտնում է, որ նման գործողությունները նպատակ ունեն բորբոքել իրավիճակը և Ադրբեջանում սադրել հասարակական բացասական գործընթացներ:
Այնուհետև նա մեղադրել է ԱՄՆ-ին ,որի համաձայն Վաշինգթոնի ներկայացուցիչները « խորհուրդ են տվել Ազգային խորհուրդի ներկայացուցչին տալ ընտրողների ձայնի 25%-ը, իսկ իրեն պահել 74-75% և այդ պարագայում Պետդեպարտամենտի գնահատականը կլինի հավասարակշռված»,- հայտարարել է Մեխտիևը:
Մեխտիևը Պետդեպարտամենտի գնահատականը համարել է միջամտության փորձ երկրի ներքին գործերին:

Այնուհետև նա նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն ընդհանրապես անկախ կազմակերպություն չէ և գործում է ԱՄՆ Պետդեպարտամենտի թելադրանքի ներքո: