Թբիլիսիում ամփոփվել են հայ-վարացական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցումային կետում անցկացված 18 ամսյա ծրագրի արդյունքները: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

Տվյալ նախագիծը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացնում է ՄԱԿ YNDP զարգացման ծրագիրը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը, ծրագիրը շատ հաջողակ նախաձեռնություն է, որը վերաբերում է հայ-վրացական սահմանի Նինոծմինդա-Բավրա անցումային կետում ինեգրացված կառավարման համակարգի ներդնելուն:
Նրա խոսքերով՝ նման ծրագիր իրականացվում է ոչ միայն Արևելյան Եվրոպայի պետություններում, այլև ԱՊՀ-ում:

«Այն շատ հաջողված մոդել է՝ ընդունված Եվրամիության կողմից, և նախատեսում է բաց և անվտանգ սահմանների առկայություն: Համապատասխանաբար մաքսանենգության, թրաֆիքինգի և այլ վտանագավոր երևույթների ռիսկը հասցված է մինիմումի: Այնպես որ այս մոդելը լավ գործում է Եվրամիությունում և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք այն ներդնել նաև այլ պետություններում: Նախագծի իրականացմանը Վրաստանի և Հայաստանի հետ մասնակցում են նաև Եվրամիության անդամ պետություններ, տվյալ դեպքում Լիտվիան և Ֆրանսիան»,- նշել է Ֆիլիպ Դիմիտրովը:
Նրա խոսքերով՝ նախագծի արժեքը կազմում է 2 մլն եվրո: