168.am-ը գրում է, որ չնայած ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ, սակայն, քանի որ ՀՀ պաշտոնյաներն «ուրիշ» չեն, և ըստ օրենքի՝ պարտավոր են պարտադիր կերպով հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները, որոշեցինք կրկին աչքի անցկացնել նրանց խնայողությունների (դրամական միջոցների) կառուցվածքն ու փոփոխությունները 2012 թվականի ընթացքում։

Այսինքն՝ փորձել ենք հաշվել թե որքանո՞վ են ավելացել կամ պակասել ՀՀ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների դրամական միջոցները մեկ տարվա կտրվածքով՝ հիմնվելով պաշտոնական հայտարարագրերի վրա։

Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ սա թույլ է տալիս հասկանալ՝ ո՞ր պետական պաշտոնյաների համար է տարին առավել «հաջող եղել»։ Եվ երկրորդ՝ փոփոխությունները ո՞ր արտարժույթով են եղել։ Այսինքն՝ մեր պաշտոնյաների դրամական միջոցները ո՞ր արժույթով են ավելացել կամ պակասել։

Ընդգծենք, որ վերցրել ենք այն պաշտոնյաների տվյալները, որոնց 2012 թվականի հաշվետվությունը ներկայացված է ethics.am կայքում։ Այդ պաշտոնյաները թվով 23-ն են՝ ՀՀ նախագահից սկսած։

Մինչ առաջ անցնելը՝ նաև նշենք, որ այս աղյուսակում մենք ընդհանրացրել ենք դրամով, դոլարով և եվրոյով պահվող դրամական միջոցները՝ վերածելով այն դրամի (որպեսզի հնարավոր լինի համեմատականներ անցկացնել)։ Ընդ որում, 2012 թվականի սկզբին հաշվել ենք այդ ժամանակվա փոխարժեքով, 2012-ի վերջին՝ արդեն փոխված փոխարժեքով։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում