Հոկտեմբերի 15-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «BMV-528» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես-Բենց E-320» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո վերջինս բախվել է «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «BMV-528»-ի ուղևորը, «Մերսեդես-Բենց E-320»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի մոտ բարձրացել է մայթի վրա և բախվել պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն: