1. Սովորիր նկատել գեղեցիկը

Կլիշեի պես է հնչում, բայց աշխարհում այնքան գեղեցիկ բան կա, իսկ մենք չենք գնահատում: Քեզ հինգ րոպե հատկացրու, հետաձգիր գործերդ ու նստիր: Մաքրիր ուղեղդ, մտքերդ և կենտրոնացիր ինչ-որ բանի վրա, օրինակ պատուհանից երևացող բնության: Նկատիր, թե որքան գեղեցիկ է մեր շրջակա աշխարհը:

2. Մոռացիր վիրավորանքների մասին

Եթե դրանք լուրջ են ասվել, ապա խոցում են մինչև հոգու խորքը, բայց հիշիր, որ անգամ կատակով հնչած վիրավորանքի մեջ էլ ճշմարտության չափաբաժին կա: Ուստի ազատիր միտքդ ու հոգիդ վատ հիշողություններից, հատկապես որ դրանք քեզ ոչինչ չեն տալիս:

3. Ամեն տարի որևէ միջոցառման մասնակցիր

Մարդիկ հիշում են այն, ինչ ապրել են, այլ ոչ այն, ինչ ունեցել են: Ուստի հարստացրու հիշողություններիդ ճամպրուկը խելահեղ տպավորություններով:

4. Գովիր մարդկանց

Եթե ինչ-որ լավ բան ես ուզում ասել, մի ամաչիր, ասա: Կարող ես անգամ չափազանցնել, չէ՞ որ մարդիկ սիրում են, երբ իրենց հաճոյախոսում են:

5. Կեր առանց ուղեղն անջատելու

Շատ ենք լսել, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք: Մեր մարմինը կառուցվում է այն մթերքներից, որոնցով մենք սնում ենք այն: Ինչու՞ լինել յուղոտ համբուրգեր, եթե կարելի է լինել կոկիկ խնձոր:

6. Մի շաբաթով հրաժարվիր որևէ սովորությունից

Ի՞նչ գիտես, գուցե դուրդ գա ապրել առանց ծխախոտի կամ ոգելից խմիչքի:

7. Ակն ընդ ական, և աշխարհը կկուրանա

Վրեժը քաղցր բան է, բայց ներումն ավելի քաղցր է: Անգամ եթե չես ուզում, ստիպիր քեզ. ոչինչ այդքան չի կործանում հակառակորդին, որքան նրա հրահրումների հանդեպ ռեակցիայի բացակայությունը:

8. Ավելի քիչ նստիր ինտերնետում

Համացանցը կախարդական գործիք է, բայց որոշ կայքեր ճահճի պես են. չես էլ նկատում, թե ինչպես ես ժամեր շարունակ ուսումնասիրում նախկին դասընկերներիդ լուսանկարները:

9. Հիշիր 10 000 ժամի կանոնը

Եթե ուզում ես ինչ-որ բան սովորել, քեզ անհրաժեշտ է առնվազն 10 000 ժամի պրակտիկա:

10. Արա միայն այն, ինչ քեզ դուր է գալիս

Երբ աշխատանք ես ընտրում, ընտրիր այնպիսինը, որ քեզ դուր կգա: Ասում են, չէ՞, ընտրեք ձեր սիրելի աշխատանքը և ստիպված չեք լինի աշխատել:

11. Զբոսնիր

Անգամ եթե չես ուզու, անգամ եթե դեպրեսիայի մեջ ես կամ զայրացած: Դա լիցքաթափման պես բան է, բացի այդ` մաքուր օդը ոչ ոքին վնաս չէ:

12. Օրական մի փոքր ժամանակ միայնակ մնա

Միայնությունը մեդիտացիայի ձև է, որն օգնում է գիտակցել, թե ով ենք մենք իրականում:

13. Ստոիցիզմ

Ստոիցիզմն օգնում է հանգիստ տանել անհաջողությունները: Ստոիկը գիտի, որ անհաջողությունից չես խուսափի, բա պատրաստ է դրան: Բայց ի տարբերություն վատատեսների` ստոիկները գիտեն, որ սև գծից հետո սպիտակն է սկսվելու:

14. Մի համեմատվիր մյուսների հետ

Բոլորս էլ ունենք թույլ և ուժեղ կողմեր: Հակառակ պարագայում անհատականություն չէինք լինի, և շատ ձանձրալի կլիներ: Ուստի պետք չէ համեմատվել մյուսների հետ և ձգտել նմանվել նրանց:

15. Համեմատվիր մյուսների հետ

Բայց լավ առումով: Թող մյուսների հաջողություններն ու ձեռքբերումները մոտիվացիա լինեն քեզ համար:

16. Ուրախացիր, երբ ինչ-որ բան չգիտես

Ամեն ինչ իմանալը մեծ հաճույք չէ: Համակերպվիր այն մտքի հետ, որ հնարավոր չէ ամեն ինչ իմանալ, և կյանքը շատ ավելի թեթև կլինի:

17. Ննջելը լավ բան է

20-25 րոպեն բավարար է թարմանալու և ջարդված չզգալու համար:

18. Համացանց- հեռուստատեսություն

Եթե դեռևս ազատ ժամանակ հեռուստացույց ես նայում, ապա մտածիր համացանցով հեռուստացույց նայելու մասին: Դա քեզ հնարավորություն կտա ընտրել այն, ինչ ուզում ես, այլ ոչ այն, ինչ քեզ պարտադրում են:

19. Վարպետության հասիր որևէ գործում

Թող դա լինի Photoshop կամ լուսանկարչություն, կարևոր չէ:

20. Սոցիալական ցանցերում միայն լավը տարածիր

Մշտական բողոքների ու լացուկոցի փոխարեն տարածիր լավ մտքեր, նկարներ, կատակներ: Մարդիկ դա հաստատ կգնահատեն:

 

Mari Love