Կալիֆորնիայում հայտնաբերվել է 5.5 մետրանոց լեգենդար ձկան մարմին, որը հայտնի է ծովատառեխ թագավոր անվամբ,որին նաև անվանում են ծովային հրեշ կամ ծովայի օձ:
Ձկան մարմինը հայտնաբերել են Քաթալինայի ծովային ինստիտուտի աշխատակիցները Քաթալինայի կղզիներից մեկի վրա:
Ըստ փորձագետների ձուկը սատկել է վերջերս բնական պատճառներով և նրա մարմինը «իդեալականորեն պահպանվել է»: Հայտնում է Business Insider-ը:
Ձկան մարմինը ջրից ցամաք դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել 15 մարդ:
Ծովատառեխ թագավորը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես ամենաերկար ձուկ: