APCO Worldwide ներկայացրել է աշխարհում ամենասիրելի 100 կազմակերպությունը: Կազմակերպությունը հետազոտություն է կազմակերպել, որտեղ մասնակցել է 15 ամենաազդեցիկ միջազգային շուկաների 70.000 սպառող:
Շուկայագետները բացահայտել են, որ բրենդի նկատմամբ սերը կախված է ութ զգացումից` ըմբռնողականություն, մատչելիություն, համապատասխանելիություն, հիացմունք, հետաքրքրասիրություն, նույնականացում, հաստատում և հպարտություն:
APCO կազմակերպության հետազոտության արդյունքների համաձայն Walt Disney կազմակերպությունը ճանաչվել է ամենասիրելի բրենդ 74.7 էմոցիոնալ ցուցանիշով: Այս ցուցանիշը ներկայացնում է վերոնշյալ զգացմունքների հիման վրա սպառողների գնահատականը:
Փորձագետները նշում են, որ էմոցիաները գնումների համար ամենահիմնական դրդապատճառն է: Sony-ն հաջորդում է Yahoo-ին և Google-ին հայտնվելով չորրորդ տեղում, Nestle-ն հայտնվել է հինգերորդ դիրքում: Apple կազմակերպության հայտնվել է իներորդ տեղում առաջացրել է վերլուծաբանների զարմանքը: