ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 181 ՕԼ 64 պետհամարանիշով միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1942 թ. ծնված Ն. Պ.-ի և ուղևոր Գ. Գ.-ի դիերը, ինչպես նաև Օ. Մ.-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Լ. Ա.-ը և 1983 թ. ծնված Ս. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: