Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ համացանցում տեղադրվել է «Սամվել Ալեքսանյանի մարդկանց դիվերսիոն գործունեությունը» վերտառությամբ հոդված՝ տեսանյութով, որտեղ երևում է, որ դեղին գլխարկով անհայտ անձը վնասել է «Նախախորհրդարանի» բարձրախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ բարձրախոսի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: