Պատերազմի մեջ գտնվող Սիրիայում, որտեղից փախչում են քրիստոնյաները, տեղադրել են Հայաստանում ձուլված Հիսուս Քրիստոսի զանգվածային արձան: «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անունը կրող արձանը տեղադրվել է Կոստանտինապոլից Երուսաղեմ տանող ուխտագնացության ճանապարհին Սեյդնայա քաղաքում(2100 մետր ծովի մակերևույթից բարձր): Բրոնզե արձանի բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 39 մետր, որը ավելի բարձր է քան Ռիո դե Ժանեյրոյում գտնվող աշխարհահռչակ արձանը(38 մետր):
Խերուվիմով լեռան վրա Քրիստոսի արձանը հայտնվել է հոկտեմբերի 14-ին Ղուրբան Բայրամի նախօրեին: Բացի դա տեղադրման երեք օրվա ընթացքում ռազմական գործողությունները այդ շրջանում դադարեցվել են:
«Ամեն ինչ սկսվեց հինգ տարի առաջ, երբ ինձ մոտ թանգարան այցելեց գործարար Յուրի Գավրիլովը և առաջարկեց Դամասկոսում տեղադրել Հիսուս Քրիստոսի արձան: Հիշեցնելու, որ որոշ մարդկանց համար նա Աստված է, իսկ մյուսների համար մարգարե և մարդկանց կոչ անել ապրել խաղաղության և սիրո մեջ: Ես նկարչի կրթություն ունեմ, ես կատարեցի գծագրերը և սկսվեց աշխատանքները: Նախագիծը օժանդակեց սիրիացի գործարար Էլ Գադբան Սամար Շաքիբը: Արձանը ձուլվեց Հայաստանում: Հոկտեմբերի 14-ին արձանը տեղադրվեց Սիրիայում, իսկ հոկտեմբերի 16-ին երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ Յուրի Գավրիլովը,սակայն հասցրեց պատմության մեջ իր հետքը թողել»,- Комсомольская Правда-ին պատմել է նախագծի ղեկավար Իգոր Միխայիլովը: