Շատ դեռահասներ հաստատում են, որ նրանք մինչև իրենց կյանքի վերջ մնալու են One Direction և Ջասթին Բիբերի երկրպագուն և ծնողներին երբեք չի հաջողվի իրենց ստիպել լսել «հոգնեցուցիչ» դասական երաժշտություն: Սակայն բրիտանացի գիտնականները նշում են, որ երաժշտության նկատմամբ ճաշակը փոխվում է տարիների ընթացքում: Այժմ նրանք պարզել են, որ երաժշտության որոշակի ժանրեր կապված են մարդու կյանքի հինգ փուլի հետ:
Երաժշտությունը մարդկանց կյանքի կարևոր բաղկացուցիչ մասն է, սակայն տարիքի հետ կապված սիրելի երգերի երգացանկը փոխվում է համապատասխան կոնկրետ կյանքի խնդիրների:
Հետազոտողների կարծիքով երաժշտությունը համապատասխանում է մեր սոցիալական և հոգեբանական պահանջներին: Գիտնականները պնդում են, որ դեռահասները բարձր երաժշտական  ճաշակ չունեն, իսկ մեր սիրելի երաժշտությունը տարիների ընթացքում ավելի ագրեսիվ է դառնում:
Քեմբրիջի համալսարանի գիտնականները բացահայտել են մարդկանց կյանքում երաժշտական ճաշակի հինգ փուլ:
Օգտագործելով տասնամյակների ընթացքում մեկ քառորդ միլիոն մարդկանց հետազոտողները երաժշտական ստեղծագործությունները բաժանել են հաշվի առնելով երաժշտության բնութագրի(թեթև, չտպավորվող, բարդ, ինտենսիվ, ժամանակակից) և կառուցել են նախընտրություններ մոդելներ տարբեր տարիքային խմբերի համար:
Այս հինգ կատեգորիաներում ընդգրկված են մի քանի ժանրեր, որոնք միավորված են ընդհանուր երաժշտական և հոգեբանական հատկանիշներով(օրինակ՝ բարձրություն և բարդություն): Գիտնականները պարզել են, որ մարդիկ առաջին անգամ հակվածություն են ցուցաբերում կարճ, կտրուկ և ինտենսիվ երաժշտությունների նկատմամբ: Ինտենսիվ երաժշտությամբ, ինչպիսիք են փանկ ռոքը և մետալը, մարդիկ հակում են ցուցաբերում դեռահաս տարիքում և աստիճանաբար այն իր ակտուալությունը կորցնում է: Միաժամանակ երաժշտական «ժամանակակից» ժանրերը(փոփ և ռեպ) մարդկանց գրավում են մինչև միջին տարիքը:
Գիտնականները նշում են, որ ավելի վաղ երիտասարդության տարիներին, երբ մարդիկ ցանկանում են սիրել և սիրված լինել, ագրեսիվ երաժշտության նկատմամբ սերը մարում է և դրան փոխարինում է ավելի թեթև ոճի երաժշտությունը(էլեկտրոնային երաժշտությունը և R&B ):
Երբ մարդիկ արդեն գտնում են իրենց ճանաչումը այլ մարդկանց կողմից, հանգստանում են և արդեն միջին տարիքում սկսում են սիրել ավելի բարդ ոճի երաժշտություններ, ինչպիսիք են ջազը և դասականը, ինչպես նաև քանթրի, ֆոլկ և բլյուզ ժանրերը:
Բրիտանացիների հետազոտությունը նկարագրված է Personality and Social Psychology ամսագրում: