Բանգոր համալսարանի մասնագետներն անցկացրել են լայնածավալ հետազոտություն, որի թեման եղել է սեքսը: Նրանք նշել են, թե որոնք են կնոջ և տղամարդու մարմնի էրոգեն գոտիները և որն է համարվում մարմնի ոչ սեքսուալ հատվածը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ և´ տղամարդու, և´ կնոջ մոտ մարմնի ոչ սեքսուալ հատվածը համարվում են ոտնաթաթերը: Ըստ նրանց` պնդումը, որ վերջիններս շատերի մոտ էրոգեն գոտիներ են, ճիշտ չէ:

Մինչ այդ արձանագրվել էր, որ ոտնաթաթերը կնոջ մարմնի ամենաանհրապույր հատվածն է:

Բացի այդ' մասնագետները ժխտել են նաև այն տեսակետը, որ կանայք մարմնի վրա բազում էրոգեն գոտիներ ունեն, իսկ տղամադրիկ` միայն մեկը: Իրականում երկուսի մոտ էլ մեծ թվով էրոգեն գոտիներ կան. պարզապես կանանց մոտ դրանք մի փոքր ավելի շատ են:

Ինչ վերաբերում է մարմնի ամենահայտնի էրոգեն գոտիներին, ապա դրանք են' սեռական օրգանները, շուրթերը, ականջները, ազդրերի ներսի մակերեսը, մեջքի վերևի հարվածը:

Աղբյուր` LADYNEWS.am