Շանհայի դատախազությունը սկսել է հետաքննությունը ամուսնական զույգի նկատմամբ, որոնք վաճառել են իրենց երեխային և ձեռք բերված փողերով գնել են iPhone: Այս մասին չինական աղբյուրներին հղում կատարելով հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Հետաքննության կարծիքով գործազուրկ ամուսինները մինչև երեխայի ծնունդը համացանցում տեղադրել էին հայտարարություն երեխայի վաճառքի մասին: Հայտարարության մեջ զույգը առաջարկում են հանձնել նորածնին նրան, ով ավելի շատ փող կառաջարկի: Ծննդաբերությունից քիչ անց, որոնք տեղի են ունեցել տանը, փոխանցել են «գնորդին»:
Այդ նույն օրը ամուսնական զույգի հաշվին նստել է խոշոր գումար: Չինական մամուլի համաձայն այն կազմել է 30-50 հազար յուան: Ստացված գումարից երիտասարդ ծնողները գնել են iPhone, թանկարժեք խաղակոշիկներ և այլ ապրանքներ:
Միաժամանակ ամուսինների հերքում են, որ առաջնորդվել են սեփական շահով: Նրանք բացատրել են ոստիկանությանը, որ ընդամենը իրենց աղջկա համար ավելի երջանիկ ապագա: Նրանց խոսքերով նրանք ունեցել են երկու երեխա և ևս մեկին չէին կարողանա ապահովել: