54 ամյա կատակերգու դերասան Թոմ Առնոլդը հարցազրույցի ժամանակ պատմել է, որ  «Ճշմարիտ սուտ» կինոնկարում խաղընկեր Առնոլդ Շվարնեգերը իր տանը պահում է կանանց իրական հարեմ:

Թոմը Daily Star պարբերականին պատմել է, որ Շվարցենեգերին պահանջվում է օրվա մեջ առնվազն հինգ սեռական շփում: Կատակերգուի խոսքերով, Շվարցենեգերը կանանց իրական հարեմ է պահում, որոնք պատրաստ են սեռական տեսանկյունից բավարարել նրան յուրաքանչյուր պահի:

«Առնին անհավանական սեռական դրայվ ունի: Կանայք գալիս և գնում են: Ես հարցրել եմ Առնիից, թե ինչու է նա այդքան անհագ: Առնոլդը ասել է ինձ, որ դա մշտական մարզումների և հիանալի ֆիզիկական վիճակի պատճառով է: Առնոլդը ասել է ինձ, որ նա օրվա մեջ հինգ անգամ կնոջ կարիք է զգում և դա օպտիմալ թիվ է»,- պատմել է Թոմը:

Դերասանը նաև պատմել է, որ Շվարցենեգերին հյուրընկալելիս վերջինիս տանը միշտ տեսել է մարզված տղամարդկանց, որոնք տանը պտտվում են միայն մեկ անդրավարտիքով: